Երեք հայ Ղրիմի կամրջի ահաբեկչական հարձակման գ...

Երեք հայ՝ Արտյոմ և Գրիգորի Ազատյանները, նաև բեռնատարի վարորդ Արթուր Թերչանյանը, Ղրիմի կամրջի ահաբեկչական հարձակման գործով դատապարտվել են ցմահ ազատազրկման: Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները։

Գործի շրջանակներում ձերբակալվել է ութ անձ, ևս հինգ մեղադրյալի նկատմամբ հետախուզում է հայտարարվել։ Մեղադրյալների թվում են Ռուսաստանի, Ուկրաինայի և Հայաստանի քաղաքացիներ։ Ռուս քննիչները ահաբեկչական հարձակման կազմակերպիչ են համարում Ուկրաինայի անվտանգության ծառայության (SBU) ղեկավար Վասիլ Մալյուկին։ Նա հեռակա ձերբակալվել է 2024 թվականի մարտին։

Հիշեցնենք, որ Ղրիմի կամրջի վրա պայթյունը տեղի էր ունեցել 2022 թվականի հոկտեմբերի 8-ի վաղ առավոտյան։ Կամրջի՝ մեքենաների երթևեկության հատվածում պայթել էր պլաստիկե թաղանթով թաքցված պայթուցիկներով լի բեռնատար։ Կամրջի երեք հատվածներ փլուզվել են, ինչի հետևանքով մահացել էր հինգ մարդ։