Երեխեք ջան փող չկա. Մարիամն ավտո էր ուզել

Նիկոլ Փաշինյանի դստեր համար գնված մեքենայի շուրջ աղմուկը կարծես թե արթնացնում է խորը քուն մտած հարևան Պողոսին: Սոցցանցերում իր հարյուրավոր կեղծ պրոֆիներով իշխանությունը ձգտում է փակել թեման, մեկնաբանություններում գրելով թե բա Սերժի ժամանակ այդ փողը կգնար որևէ կազինոյի, կամ Մարիամ ջան բարով վայելես, լավ են արել և այլն, ինչը սակայն սկսում է այլևս էֆեկտիվ չլինել, քանզի օֆլայն կյանքում մարդիկ սկսել են չհասկանալ Փաշինյանին:

Մարդ, ով խոսում է կոպեկ առ կոպեկ հաշվետվություն տալու մասին՝ իր դստեր համար շուրջ 30 հազար դոլարանոց մեքենա է գնում ու դա անում է պետական բյուջեի հաշվին: Հիսուսից ու ազնվությունից խոսող Նիկոլ Փաշինյանն այժմ հույսը դրել է պետբյուջեից սնվող հազարավոր կեղծ օգտահաշիվների վրա, որպեսզի ծածկի իր սխալները, ժամանակը գալու է ու այս ամենի համար պատասխան է տալու հենց այնպես՝ ինչպես հիմա են Քոչարյանի կամ Սարգսյանի վրա ցուցմունքներ տալիս նրա նախկին զինակիցները՝ այդպես էլ ցուցմունքներ կտան հենց Փաշինյանի դեմ: Իրական կյանքում մարդիկ իրենց ևս մեկ անգամ խաբված կզգան:

Հ. Գ. Երեկ օգտատերերից մեկը հրապարակել էր Գեղարքունիքի մարզի Դրախտիկ համանքնի անմխիթար վիճակում գտնվող դպրոցի նկարները, հարյուրավոր երեխաներ կարդալով Մարիամին մեքենա գնելու մասին լուրը, կսկսեն հարց տալ, բա էդ որ փող չկա մեզ համար նորմալ պայմաններ ապահովելու համար, ինչպես է սիրելի, ժողովրդի ընտրյալ ու ամենահաս Նիկոլն իր ընտանիքի համար շռայլ նվերներ գնում: Իսկապես Փաշինյանը կտրվել է իրականությունից, նրան ավելի շատ հուզում է մայրաքաղաքի տոնածառը, հերթական գեղեցիկ միջոցառումն ու ճոխ ընդունելությունը, քան իրական խնդիրները: