Երեխաները պետք է հեռու լինեն փողոցից. Ծառուկյ...

 Գագիկ Ծառուկյանը գրել է.                                                                                Ինչպես նախապես պայմանավորվել էինք արցախցի Հակոբի հետ, այցելեցի Էջմիածնի Համլետ Պատուրյանի անվան մարզադպրոց՝ հետևելու մեր փոքրիկ մարզիկների գեղեցիկ ու ոգեշնչող մրցելույթներին։

Երեխաները պետք է հեռու լինեն փողոցից, զբաղվեն մարզական և ստեղծագործական գործունեությամբ, որպեսզի դառնան առողջ, ուժեղ և կայացած մարդիկ։
Անվտանգ երկիր և առողջ սերունդ կարող ենք ձևավորել միայն համազգային միասնական աշխատանքի շնորհիվ։
Եթե մենք չունեցանք առողջ սերունդ, ապա չենք ունենալու ոչինչ։