Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, նույն վարչության Երևանի քրեական վարչության և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնի ծառայողները, համագործակցելով ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչների հետ, պարզել են երեկ՝ նոյեմբերի 17-ին, Երևանում Շինարարների 25 հասցեում գործող «ՎՏԲ» բանկի մասնաճյուղում դիմակավորված ու զինված ավազակային հարձակակում կատարողի ինքնությունը:
Ձեռնարկված հսկայածավալ օպերատիվ հետախուզական և քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ այն կատարել է Երևան քաղաքի Բաշինջաղյան փողոցի բնակիչ 32-ամյա Հովհաննես Բ.-ն, ով Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նախկինում եղել է մի քանի անգամ դատապարտաված, այդ թվում՝ գողության համար և երեկ արդեն նա Բագրատաշենի անցակետով լքել է Հայաստանը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, որ նոյեմբերի 17-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Երևանում:
Զինված անձը ներխուժել էր Շինարարների 25 հասցեում գործող բանկերից մեկի մասնաճյուղ:
Դեպքի վայր էին ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, նույն գլխավոր վարչության Երևանի քրեական վարչության, ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնի խմբերը:
Մինչ դեպքի վայր կժամանեին իրավապահները, ստահակը բանկի մասնաճյուղից հափշտակել էր խոշոր չափի գումար և դիմել փախուստի:
Հափշտակված գումարն անցնում է 1 միլիոն դրամը:
Դեպքի փաստով քննչական բաժնում «ավազակային հարձակում» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:



