«Էրեբունի–Երևան» տոնակատարություն այս տարի կա...

«Էրեբունի–Երևան» տոնակատարություն այս տարի կանցկացվի հոկտեմբերի 12-ին, ձևաչափը պահպանված է ինչ անցած տարի, քանի որ հանրության լայն շրջանակների կողմից դա բարձր գնահատականի էր արժանացել։  Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 29–ին, Երեւանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ նշեց քաղաքապետարանի աշխատակազմի Մշակույթի և տուրիզմի վարչության պետ Գոշ Սարգսյանը։

Նա նշեց, որ Երեւանի տարբեր հատվածներում տարբեր ձեւաչափերով, և տարբեր նախասիրություններով միջոցառումներ են կազմակերպվում. «Այս տարի նույնպես այդ նույն ձևաչափով կանցած վիճակ, ունենանք 5-6 բեմահարթակներ։ Կունենանք ռոք հարթակը, որ արդեն ավանդական սիրված է, կունենանք ջազ հարթակը, էստրադային, էլեկտրո, դասական և իհարկե, երեկոյան Հանրապետության հրապարակում կլինի մեծ տոնական համերգ՝ Թաթա Սիմոնյանի գալա համերգային ծրագրով։

Ամենօրյա ռեժիմով քննարկումներ են ընթանում փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանի գլխավորությամբ, առաջիկա շաբաթվա ընթացքում արդեն կվերջնականացվեն թե մասնակիցները, թե խմբերը և նաև արդեն մասնավոր քննարկման ընթացքում կներկայացվի ձեզ»,–ասաց նա՝ դիմելով քաղաքապետ Տիգրան Ավինյանին։

Իր հերթին քաղաքապետ Ավինյանն ասաց. «Էրեբունի– Երևանի» տոնը իր այս նոր կոնցեպտով Երևան քաղաքում իրականացվող լավագույն միջոցառումների խտացումն է մեկ-երկու օրվա մեջ։ Իրականում բոլոր սիրված փառատոնները՝ գինու փառատոնը, գարեջրի փառատոնը, ռոք ֆեստը, ջազ ֆեստը և դասական բեմը, այսինքն բոլոր-բոլոր այս բեմերը և փառատոնները անցկացվում են մեկ-երկու օրվա ընթացքում։ Այս տարի ունենք նաև որոշակի հյուրեր դրսից։

Իրականում հոկտեմբերի 11–ից ենք սկսում՝ էլեկտրոնային երաժշտության որոշակի փոքրիկ փառատոնով»։

Փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյան էլ հավելեց. «Այո, այս տարի մեկնարկը կլինի ամսի 11-ի երեկոյից, Այդտեղ մենք ունենալու ենք էլեկտրոնային երաժշտության փառատոն, և հանդես կգան ինչպես տեղական արտիստները, այդպես էլ ունենք արտասահմանից շատ հայտնի երաժիշտ, ով հաստատել էր իր մասնակցությունը և ամսի 11-ին երեկոյան իր կատարումներով կուրախացնի երևանցիներին»։