
Թուրքական լրատվամիջոցները հաղորդում են, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Չինաստանում հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
Նշվում է, որ Էրդողանը գոհունակություն է հայտնել «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում առաջընթացի» կապակցությամբ։
Բանակցությունների ընթացքում քննարկվել են Թուրքիայի և Ադրբեջանի երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և համաշխարհային հարցեր։
Հաղորդվում է, որ Էրդողանը նշել է երկու երկրների միջև տարածաշրջանային զարգացման նախաձեռնությունների համակարգված ձևավորման կարևորությունը և հաստատել է բազմաթիվ ոլորտներում, մասնավորապես՝ էներգետիկայի և տրանսպորտի ոլորտում, համագործակցությունը շարունակելու մտադրությունը։