Էրդողանը բանակցություններ է վարել Սերբիայի եւ...

Թուրքիայի նախագահ Էրդողանն առանձին հեռախոսազրույցներ է ունեցել Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի եւ Կոսովոյի վարչապետ Ալբին Կուրտիի հետ:

Ինչպես հայտնել են Էրդողանի մամուլի ծառայությունից, անդրադառնալով Կոսովոյի հյուսիսում տեղի ունեցած վերջին իրադարձություններին՝ Թուրքիայի նախագահն ընդգծել է, որ երկխոսության գործընթացի առաջխաղացումը տարածաշրջանում կայուն խաղաղություն եւ կայունություն հաստատելու միակ միջոցն է:

Էրդողանը հայտնել է Անկարայի պատրաստակամությունը՝ ներդրում ունենալ երկխոսության գործընթացում։