
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Սիրիայում երկրի ռազմական ներկայությունը նվազեցնելու որոշումը կարող է փոխել ուժերի հավասարակշռությունը տարածաշրջանում։ Շուրջ 600 ամերիկացի զինծառայողներ կլքեն երկիրը առաջիկա ամիսներին, հայտնում է New York Times-ը. ի վերջո ամերիկացի զինծառայողների թիվը կհասնի 1,000-ի: Մինչ այժմ ամերիկյան զորքերնն աջակցել են քրդական ուժերին իսլամիստ ահաբեկիչների դեմ պայքարում, գրում է Bild-ը։
Ազդեցության այս վակուումի պայմաններում Թուրքիան ակտիվացրել է իր գործունեությունը. ըստ իսրայելական Alma հետազոտական և կրթական կենտրոնի տվյալների՝ Անկարան ռազմական տեխնիկա է տեղափոխում Հալեպից հյուսիս գտնվող հենակետ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որը Սիրիայում իսլամիստական խմբավորումների երկարամյա հովանավորն է, ձգտում է ընդլայնել իր վերահսկողությունը հարևան երկրի վրա, հատկապես այն բանից հետո, երբ նրա հետ դաշնակից ուժերը՝ Ահմեդ ալ-Շարաայի գլխավորությամբ, իշխանության եկան Դամասկոսում:
Իսրայելում Թուրքիայի ծրագրերը լուրջ անհանգստություն են առաջացնում։ Էրդողանը բազմիցս հանդես է եկել Իսրայելի դեմ ագրեսիվ հռետորաբանությամբ, իսկ «թուրքական ռազմաբազան սահմանին» համարվում է «կարմիր գիծ» Թել Ավիվի համար: Ուղղակի հակամարտությունից խուսափելու համար Իսրայելը և Թուրքիան գաղտնի բանակցություններ են սկսել Ադրբեջանում, մի երկիր, որը լավ հարաբերություններ է պահպանում երկու կողմերի հետ, գրում է Times of Israel-ը:
«Ռազմական համաձայնության ինչ-որ ձև, հավանաբար, տեղի կունենա», - ասել է ռազմական վերլուծաբան Բոազ Շապիրան: