
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Համաձայն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի առաջին կիսամյակի հաշվետվության՝ Հանձնաժողովի կողմից հաշվետու ժամանակահատվածում ուսումնասիրություն է նախաձեռնվել նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Armtimes.com» լրատվական կայքի հրապարակման հիման վրա:
Համաձայն հրապարակման՝ 2025 թվականի մայիսի 2-ին տեղի ունեցած Գյումրի համայնքի ավագանու նիստում Գյումրի համայնքի ղեկավարի տեղակալներ են ընտրվել համայնքի ղեկավարի փեսան՝ Ավետիս Առաքելյանը և ընկերը՝ Գագիկ Մանուկյանը:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Հանձնաժողովը հրապարակման առարկան ուսումնասիրության է առել համայնքի ղեկավարի շահերի բախման կարգավորումների և համայնքի ղեկավարի տեղակալի՝ այլ սահմանափակումների պահպանման համատեքստում: Ուսումնասիրությունն ընթացքի մեջ է:
Իսկ իրական քաղաքական պատճառը թերևս այն է, որ Վարդան Ղուկասյանն իրականում սուր քննադատում է Փաշինյանի վարչակազմին՝ ունենալով քաղաքապետի պաշտոնը»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: