
Վրաստանի ՆԳՆ միգրացիայի դեպարտամենտի աշխատակիցները արտաքսել են 34 օտարերկրացու, այդ թվում՝ Հայաստանի քաղաքացիների։ Այս մասին ասվում է դեպարտամենտի մամուլի ծառայության հայտարարության մեջ։
ՆԳՆ-ի տվյալներով՝ վերջին օրերին տեղի ունեցած միջոցառումների արդյունքում Վրաստանից արտաքսվել են Ադրբեջանի, Հայաստանի, Եգիպտոսի, Հնդկաստանի, Իրանի, Ղրղզստանի, Քենիայի, Նիգերիայի, Պակիստանի, Ռուսաստանի և Թուրքմենստանի քաղաքացիներ։ Արտաքսված անձանց արգելվում է մուտք գործել հանրապետություն։
Ավելի վաղ՝ օգոստոսի 5-ին, հանրապետության ՆԳՆ-ն հայտնել էր 22 օտարերկրացու արտաքսման մասին։