Չինաստանը որոշել է դադարեցնել շփումները Չեխիա...

Չինաստանի իշխանությունները որոշել են դադարեցնել շփումները Չեխիայի նախագահ Պետր Պավելի հետ՝ 14-րդ Դալայ Լամայի հետ նրա հանդիպման պատճառով, հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Լին Ցզյանը։

14-րդ Դալայ Լամայի և Չեխիայի նախագահի հանդիպումը տեղի է ունեցել հուլիսի 27-ին Հնդկաստանի Լադախ քաղաքում։

«Պավելի անպարկեշտ և սադրիչ գործողություններին ի պատասխան՝ Չինաստանը որոշել է դադարեցնել նրա հետ ցանկացած շփում», - ասել է դիվանագետը։

Չինական կողմը հայտնել է խիստ դժգոհություն և վճռական բողոք։

14-րդ Դալայ Լաման 1959 թվականից ի վեր ապրում է աքսորում: Չինաստանի կառավարությունը նրան համարում է անջատողական, որը պատասխանատու է 1980-ականներին և 2008 թվականին Տիբեթում անկարգություններ հրահրելու համար: