Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության թեկնածու Էքրեմ Իմամօղլուն հաղթել է Ստամբուլի քաղաքապետի կրկնակի ընտրություններում:
BBC-ի հաղորդմամբ, նրա գլխավոր մրցակիցը՝ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության թեկնածու, նախկին վարչապետ Բինալի Յըլդըրըմը ընդունել է իր պարտությունը:
Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շնորհավորել է նոր քաղաքապետին.
«Շնորհավորում եմ Էքրեմ Իմամօղլուին, որը, ըստ նախնական արդյունքների, հաղթել է ընտրություններում»,- իր թվիթերյան միկրոբլոգում գրել է նախագահը:
Հաղթած թեկնածուն էլ հայտարարել է, որ սրանով թե՛ Ստամբուլի, թե՛ Թուրքիայի համար «նոր փուլ» է սկսվում:



