Էրդողանի երդմնակալությունը տեղի կունենա հունի...

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալությունը տեղի կունենա հունիսի 2-ին կամ 6-ին, տեղեկացրել է Milliyet-ը։

Նշվել է նաեւ, որ Էրդողանի վերընտրվելուց հետո պետության եւ կառավարության բարձրագույն կադրերը գործի կանցնեն միաժամանակ։

Պլանի համաձայն՝ Թուրքիայի խորհրդարանի պատգամավորները կերդվեն ուրբաթ՝ հունիսի 2-ին, իսկ 5-րդ օրը կսկսվի նախագահի թեկնածուների առաջադրման գործընթացը։

Էրդողանի նախագահական երդման համար պատրաստվել են ծրագրերի երկու տարբեր նախագծեր։ Համապատասխանաբար, Էրդողանը կամ կերդվի Թուրքիայի խորհրդարանում ուրբաթ՝ հունիսի 2-ին, խորհրդարանի անդամների երդվելուց հետո, կամ կերդվի երեքշաբթի՝ հունիսի 6-ին, եւ դրանից անմիջապես հետո կհայտարարի կառավարության նոր կազմը։