Էրդողան․ Ղարաբաղում խաղաղությունը նոր հնարավո...

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել իր իրանցի գործընկեր Հասան Ռոհանիի հետ: Այս մասին գրում է Anadolu գործակալությունը։ Քննարկվել են Թուրքիայի և Իրանի միջև հարաբերությունների ամրապնդման քայլերը, ինչպես նաև տարածաշրջանային իրադարձությունները:

Բանակցությունների ընթացքում Էրդողանը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը նոր փուլ է մտել՝ մատնանշելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը սպառնացող ցանկացած գործողությունից զգուշորեն խուսափելու անհրաժեշտությունը:

Էրդողանը նշել է, որ Լեռնային Ղարաբաղում խաղաղությունն ու կայունությունը նոր հնարավորություններ են բացելու, որոնք օգուտ կտան տարածաշրջանի երկրներին, այդ թվում՝ Հայաստանին: