
Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի հավատացյալները պահանջում են, որ Հայաստանի իշխանությունները դադարեցնեն եկեղեցին պաշտպանած գործարար Սամվել Կարապետյանի նկատմամբ իրենց կամայականությունները, ասվում է թեմի հայտարարության մեջ։ Այս մասին հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն:
«Երբվանի՞ց է ազգային սրբավայրերին հավատարմություն ցուցաբերելը և Հայ Առաքելական Եկեղեցու գործունեությանն աջակցելը համարվում հանցագործություն... Ցավալի է և վիրավորական, որ իշխանություններն արշավ են սկսել Կարապետյանի դեմ՝ մի մարդու, որը ոչինչ չի խնայել ազգն ու երկիրը պահպանելու համար և իր բարի, հայրենասիրական գործերով ազգային բարերարի համբավ է ձեռք բերել», - ասվում է հայտարարությունում։
Թեմը հավելել է, որ խստորեն դատապարտում է իշխանությունների նման վարքագիծը, որը «վարկաբեկում է հայ ազգին՝ որպես հին մշակույթի կրողի»։