ԿԳՄՍ նախարարությունում քննարկվել են տարկետում...

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում տեղի է ունեցել գործակարգավարական խորհրդակցություն, որը վարել է նախարար Ժաննա Անդրեասյանը։

Խորհրդակցությանը մասնակցել են նախարարի տեղակալները, գլխավոր քարտուղարը, գլխավոր քարտուղարի տեղակալը, նախարարի խորհրդականները, նախարարության ենթակա մարմինների և կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները։

Ինչպես տեղեկացնում է ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, օրակարգում ընդգրկված էին նախարարության ընթացիկ աշխատանքներին, իրականացվող ծրագրերին և առաջիկա անելիքներին վերաբերող մի շարք հարցեր։

Հանձնարարվել է սեղմ ժամկետներում ամբողջացնել և ավարտել վերաբաշխումների նախագծերը՝ հաշվի առնելով բյուջետային տարվա ավարտը և նախատեսված աշխատանքների ժամանակին ապահովելու անհրաժեշտությունը։

Քննարկվել են նաև տարկետումների տրամադրման գործընթացին առնչվող հարցեր, այդ թվում՝ Շանհայի վարկանիշավորման ցանկում ընդգրկված առաջին 50 համալսարաններում ուսումնառության նպատակով տարկետում տրամադրելու վերաբերյալ։ Նախարարը հանձնարարել է գործընթացը պահել մշտական ուշադրության կենտրոնում:

Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացին․ ներկայացվել են մասնակցության ցուցանիշները և արձանագրված նախնական արդյունքները։

Տրվել են ընթացիկ աշխատանքներին առնչվող համապատասխան հանձնարարականներ՝ կարևորելով դրանց՝ ժամանակին և պատշաճ կատարումը։