ՌԴ-ն ոչ միայն իրավունք ունի, այլև մի շարք իրա...

Կիևն ու նրա համախոհները պետք է հիշեն, որ ՌԴ-ն ոչ միայն իրավունք ունի, այլև մի շարք իրավիճակներում պարտավոր է կիրառել միջուկային զենք։ «ТАСС»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։

«Արևմուտքի կողմից Կիևին միջուկային զենքի գաղտնի կամ բացահայտ մատակարարումները, Ռուսաստանի միջուկային դոկտրինի համաձայն, կհարկադրեն Մոսկվային կանխարգելիչ կերպով կիրառել միջուկային զենք»,- ընդգծել է Մեդվեդևը։

Նրա խոսքով՝ թեև ՌԴ միջուկային դոկտրինը «ուղղակիորեն չի ենթադրում միջուկային զենքի կանխարգելիչ կիրառում, հարկ է հանգել այն եզրակացության, որ Արևմուտքի կողմից Կիևին միջուկային զենքի մատակարարումները (բացահայտ կամ գաղտնի) կարող են հարկադրել Ռուսաստանին՝ ընդունելու նախազգուշական որոշում՝ այդ վտանգը չեզոքացնելու համար»:

«Առայժմ Ուկրաինայում ընթացող պատերազմի ընթացքում միջուկային զենք կիրառելու որոշում «չի կայացվել՝ դա անելու ուղղակի անհրաժեշտության բացակայության պատճառով: Կիևն ու ՆԱՏՕ-ն արդեն հասցրել են իրավիճակների, երբ ՌԴ-ն կարող էր միջուկային զենք կիրառել, սակայն դրա վերաբերյալ որոշումն ընդունվում է համալիր գնահատականի արդյունքներով»,- հավելել է Մեդվեդևը։