Երբեք հետ չենք կանգնել այն մտքից, որ փողոցով...

Որևէ բան անելն ինքնանպատակ չէ: Մասշտաբային բան նախաձեռնելու համար պետք է նաև հասկանաս, որ դրա հաջողության հնարավորությունը որոշակի կա, նոր սկսել: Հակառակ դեպքում բոլորս էլ գիտենք՝ ձախողված որևէ բան բերում է ավելի մեծ հիասթափության: Այս մասին դատարանի մոտ, լրագրողների հարցերին ի պատասխան ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը:

Լրագրողի հարցին՝ արդյո՞ք ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հավակնում է վարչապետի պաշտոնին և  2026 թվականին առաջադրելու՞ է իր թեկնածությունը, Լևոն Քոչարյանը պատասխանել է. «Ես հիմա ընտրությունների մասին կոնկրետ որևէ բան չեմ ասելու, դրան գրեթե 1 տարի կա, երբ որ կլինի ասելիք՝ կասենք: Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան» դաշինքի առաջնորդն է և շարունակում է մնալ այդպիսին»: