Երբ որ Անդրանիկ Քոչարյանին կբռնենք, կնստացնեն...

Երբ որ Անդրանիկ Քոչարյանին կբռնենք, կնստացնենք, խելքը գլուխը կգա։ Այս մասին այսօր՝ փետրվարի 12-ին, Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն՝ անդրադառնալով դիտարկմանը, թե իշխող ուժի պատգմավորն ասում է, որ Բագրատյանը վտանգավոր հայտարարություններ է անում։

«Քոչարյան Անդոն մուտիլովկա է անում։ Վտանգավորը իրենք են»,- ասաց նա։

Նշենք, որ նախօրեին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական  հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ասել էր․  «Հրանտ Բագրատյանը շատ վտանգավոր հարցազրույցներ է տալիս՝ վտանգելով մեր երկրի անվտանգությունը։ Ամեն մի խոսքը վաղն օգտագործվելու է մեր երկրի դեմ։ Հրանտ Բագրատյանի համար մեկ վտանգավոր խոսքը՝ «Պաշտպանության բանակ գոյություն չի ունեցել»։