Երբ կստանանք դատարանի որոշումը, կիմանանք հիմն...

Վերաքննիչ դատարանում օրեր առաջ Մարտի 1-ի գործով մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ փաստաբանների բողոքի քննության ժամանակ մեղադրող Գևորգ Բաղդասարյանն ինքնաբացարկի միջնորդություն էր ներկայացրել դատավոր Մխիթար Պապոյանին։ Այսօր դատարանը բավարարեց միջնորդությունը։

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը նշեց, որ դատավորները հրաժարվում են այս գործից.«Արդյոք դատավորները ցանկանում են քննել գործը, թե՝ ոչ, դա չպետք է քննարկել, պետք է քննարկենք՝ արդյոք իրավական հիմքեր կան։ Անաչառ դիտորդի մոտ մենք չենք տեսնում, որ տվյալ հրապարակումը, ինչի հիման վրա քրեական գործ էր հարուցվել, կարող է առաջացնել կասկած դատավորի առնչության մասով»։

Նրա համոզմաբ՝ դատավորի ինքնաբացարկի հիմքեր չկան.«Այն, ինչ ներկայացված է եղել դատական նիստի ժամանակ, դրանք բոլորը միասին չենք կարող դիտարկվել որպես ինքնաբացարկի հիմք։ Երբ կստանանք դատարանի որոշումը, կիմանանք հիմնավորումները, հետո գնահատական կտանք»։