Ե՞րբ ի վերջո, կկառուցվի «Հին Երևանը». ծրագրով...

Կառավարությունն իր այսօրվա՝ օգոստոսի 29–ի նիստում Երևան քաղաքի Գլխավոր պողոտայի` Աբովյան, Փավստոս Բուզանդի, Եզնիկ Կողբացու և Արամի փողոցներով պարփակված որոշ տարածքների նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու և պետական ու համայնքային սեփականությունը հանդիսացող հողամասն ուղղակի վաճառքի ձևով օտարելուն համաձայնություն տալու մասին որոշում կայացրեց։

Հիմնավորմա նմեջ նշվում է, որ այդ տարածքը ներկայումս կառուցապատված է հին և խարխուլ, տարերայնորեն տեղակայված բնակելի տներով և շինություններով, որոնք չեն համապատասխանում հակահրդեհային, սանիտարահիգիենիկ, քաղաքաշինական նորմերին և կարող են պատճառ հանդիսանալ արտակարգ իրավիճակների: Տարածքի անմիջական հարևանությամբ գտնվող տարածքների համար նախագծվել և մասնակիորեն իրականացվել են համաքաղաքային ենթակառուցվածքների անբաժանելի մասը կազմող հանգույցներ, մասնակիորեն կառուցապատվել է Գլխավոր պողոտան:

Ընդհանուր առմամբ Գլխավոր պողոտայի՝ Աբովյան, Փավստոս Բուզանդի, Եզնիկ Կողբացու և Արամի փողոցներով պարփակված տարածքներում առկա է եղել մոտ 151 գույք: Որոշման կայացման պահին առկա է եղել արդեն 49 միավոր գույք:

Որոշմամբ թվարկված բոլոր հասցեների սեփականատերերին: Նրանց մի մասի հետ կնքվել են օտարման պայմանագրեր, մնացած մասով փոխհատուցման գումարները դրվել են դեպոզիտ, և հարուցվել են դատական կարգով օտարման հայցեր։

Նշենք, որ գլխավոր պողոտայի` Աբովյան, Փավստոս Բուզանդի, Եզնիկ Կողբացու և Արամի փողոցներով պարփակված տարածքում նախատեսվում է իրականացնել «Հին Երևան» պատմաճարտարապետական միջավայրը և հնարավորություն ստեղծվում կորցված և քանդված պատմության և մշակույթի հուշարձանների տեղափոխման եղանակով տարածքում վերստեղծել քաղաքաշինական գեղագիտական միջավայր:

Հաշվի առնելով արդեն իսկ գերակա շահ ճանաչված մոտ 49 գույքերից մի մասը ձեռք է բերել, իսկ թվով մոտ 27 գույքերի օտարման հայցերը դեռ շարունակվում են, որոնց գնահատված արժեքները փոխացնված են դատարանի դեպոզիտ հաշվին և նշված տարածքում քաղաքաշինական ծրագրի մի մասը արդեն իսկ իրականացված է, ուստի այն ամբողջությամբ իրականացնելու համար անհրաժեշտ է օտարել տարածքում առկա դեռևս չօտարված գույքերը, մասնավորապես վերը նշված 4 միավոր գույքերը, որի համար  առաջարկվում է նշված 4 գույքերի նկատմամբ ճանաչել հանրության գերակա շահ՝ հանրային գերակայի ռեժիմը տարածելով վերը նշված դեպքերի վրա և տարածքի ձեռքբերող ճանաչել «Ի ԷՄ ՍԻ» ՓԲ ընկերությանը: