Երասխի համայնքապետը վիրավորում է ստացել ադրբե...

Արարատի մարզի Երասխի համայնքապետ Ռադիկ Օղիկյանը հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում հակառակորդի կրակոցների hետևանքով վիրավորում է ստացել թևի շրջանում: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Արարատի հիվանդանոցի տնօրեն Արայիկ Սարդարյանը:

«Նա եղել է բլինդաժում: Կրակոցների ընթացքում վիրավորվել է, հավանաբար, բեկորներից»,-ասաց հիվանդանոցի տնօրենը:

Նրա խոսքով՝ համայնքապետը Արարատի հիվանդանոց է տեղափոխվել կեսգիշերին: Օղիկյանի վիճակը միջին ծանրության է, կյանքին վտանգ չի սպառնում:  Գիշերը, սակայն, նրան տեղափոխել են Երևան «Աստղիկ» բժշկական կենտրոն: