2025 թվականին, ըստ Աստվածաշնչյան պատումի, լրանում է յոթ տարվա երաշտի շրջանը և սկսելու է առատության և լիության շրջանը։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 27-ին, ամփոփիչ ասուլիսին հայտարարեց Բագրատ Սրբազանը։
«Ի՞նչ ունենք այսօր, կարծում եմ բոլորիդ է հայտնի՝ բոլոր առումներով տապալված սահմադրական կարգ և թշնամու բոլոր պահանջներն ու թելադրանքներն իրականացնող չիշխանություն, պարտադրված «սահմանազատում», «խաղաղության» կեղծ օրակարգ, սպասվող հայրենահանձնումներ, ադրբեջանցիների «վերադարձի» պահանջ, սահմանադրության փոփոխության պահանջ, ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման պահանջ, անվտանգային բազմաթիվ սպառնալիքներ, պատանդառված ռազմագերիներ, գերիներ և պահվող հայրենակիցներ Բաքվի բանտերում, հանրային քաոսի և ատելության ու թշնամանքի սերմանում, սոցիալական անարդարություն, թմրամոլության և խաղամոլության տարածում, փողի և իշխանության պաշտամունք և այլն»,- նշեց Սրբազանը:
Մանրամասն՝ տեսանյութում։