
Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող երիտասարդները բողոքի ակցիայի շրջանակում ներխուժել են ԵՊՀ շենք:
ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը երիտասարդների հետ զրուցյում վերահաստատեց նոյեմբերի 20-ի հայտարարությունը, որ այս կառավարությունը պետք է հրաժարական տա: «Բայց դա չի նշանակում, որ պետք է տապալեք հանրային կարգը, հիմա դուք դա եք անում»,- ասաց Գևորգյանը։
Երիտասարդները հստակ հարցադրում արեցին Գևորգյանին՝ «Հայկական է արդյոք Շուշին, թե ոչ»։
Գևորգյանը պատասխանեց՝ «Շուշին հայկական է, բայց․․․», սակայն երիտասրադները թույլ չտվեցին խոսքը շարունակելու և «Առանց Նիկոլ Հայաստան» վանկարկելով դուրս եկան ԵՊՀ-ից։