ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատարը իրեն վիրավորված և զ...

ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար, իմքայլական նախկին պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը Մայր բուհ տեղափոխվելուց հետո կարծես «հուժկու» պայքար է սկսել մամուլի դեմ: Մասնավորապես, նա դատի է տվել Yerevan.Today-ին, Politik.am-ին, հնարավոր է այլոց ևս: Հովհաննիսյանը իր մասին հրապարակումները որակում է որպես զրպարտություն և վիրավորանք: Տեսնենք ո՞ր, հրապարակումների մասին է խոսքը։

Yerevan.Today-ը հրապարակել էր մի շարք մասնագետների ուղարկած նամակը  Հովհաննես Հովհաննիսյանի դոկտորական ատենախոսության վերաբերյալ։ Ըստ մասնագետների /ո՛չ խմբագրության/ ուսումնասիրության՝ Հովհաննիսյանի դոկտորական ատենախոսության մեջ տեղ են գտել տեքստային համընկնումներ կամ որ ավելի ճիշտ է ասելը՝ պարզ «քոփի-փեստ» Ավետիս Քալաշյանի հոդվածներից:

Ատենախոսության մոտ 9 էջերում 99 %-ով կրկնված էին գտել Ա. Քալաշյանի հոդվածների 11 էջերը, իհարկե փոքր-ինչ կրճատումներով և աղավաղումներով: Նախքան նորից այդ հատվածները մեր ընթերցողին դատին հանձնելը, վերհիշենք մի դրվագ:

Մոտ երկու տարի առաջ ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովն արտահերթ նիստ էր գումարել «Գրագողության դեմ պայքարի օրենսդրական հնարավոր լուծումները» թեմայով։ Քննարկվող հարցը, սակայն վերաբերում էր միայն դատավոր Ալեքսանդր Ազարյանի ատենախոսությանը: Հիշեցնենք, որ նա այն դատավորն էր, ով փոխել էր Երկրոդ նախագհ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը, որից հետո նրա դեմ ինչ ասես՝ մոգոնում էին։

Ամբողջական՝ այստեղ