ԵՊԲՀ-ում կբացվի Առողջապահության քաղաքականությ...

Ժամանակակից աշխարհում, սրընթաց փոփոխվող առողջապահական մարտահրավերները որոշումներ ընդունող մարմիններից պահանջում են հստակ, ապացուցողական հենք ունեցող, միջազգային լավագույն փորձի վրա հիմնված և տեղի իրավիճակին համապատասխանող ու իրական կյանքում իրագործելի հրամանների, որոշումների և օրենքների ընդունում:

Ինչպես հայտնում են ԵՊԲՀ-ից, նման իրավական ակտերի կենսագործունեության համար առանցքային նշանակություն ունի որակյալ փորձագիտական խորհրդատվությունը, որը տրամադրվում է ոլորտի փորձագետների կողմից: Վերջինները, որպես կանոն, հանդիսանում են առաջատար կրթահամալրների աշխատակիցներ և հաճախ միավորված են համալսարանների կազմում գործող առողջապահական ծրագրերին աջակցություն ցուցաբերող կենտրոններում: Մասնավորապես, նման կենտրոններ հաջողությամբ գործում են, օրինակ՝ Լոս Աջելեսի Կալիֆորնիայի, Ջորջ Վաշինգտոնի, Կոլումբիայի և բազմաթիվ այլ համալսարաններում:

ԵՊԲՀ Առողջապահության քաղաքականության (ծրագրերի) գիտահետազոտական կենտրոնի ստեղծման նպատակն է առավել արդյունավետ դարձնել գործնական առողջապահության և գիտական հատվածի կապը, աջակցել առողջապահության բնագավառի որոշումների արյունավետության բարելավմանը՝ հայաստանյան և միջազգային լավագույն փորձի համադրության արդյունքում, ձևավորել ու ապացուցողական հենքի վրա ձևավորել ԵՊԲՀ միասնական դիրքորոշումն առողջապահությանն առնչվող հարցերի վերաբերյալ:

Կենտրոնի գործառույթներին կարող եք ծանոթանալ այստեղ։