Էներգետիկի օրվա առթիվ «Հայաստանի էլեկտրական ց...

Էներգետիկի օրվա առթիվ «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի ավելի քան 1750 աշխատակից պարգևատրվել է։ 

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը։ 

«Մեր երկրում դեկտեմբերի 22-ը՝ տարվա ամենակարճ լուսային օրը, նշվում է որպես «Էներգետիկի օր».

Շնորհավորում եմ էներգետիկայի ոլորտում մասնագիտական գործունեություն ծավալող մեր տասնյակ հազարավոր քաղաքացիներին, և մասնավորապես, «Հայաստանի էլեկտրական» ցանցեր -ի հազարավոր աշխատակիցներին՝ Էներգետիկի օրվա առիթով։ 

Ի արժևորումն ՀՀ-ում էներգետիկայի զարգացման ոլորտում և էներգետիկ անվտանգության ապահովման գործում ունեցած անուրանալի վաստակի՝ ՀԷՑ-ի շուրջ 1.753 աշխատակիցներ, ովքեր 25 և ավելի տարիների աշխատանքային փորձ ունեն մեր ընկերությունում, Ընկերության խնայողությունների հաշվին այսօր պարգևատրվել են 25 հազարից մինչեւ 60 հազար ՀՀ դրամ (հարկված) պարգևավճարներով։ 

Հավելեմ նաեւ, որ ՀԷՑ-ում այս պահին ունենք աշխատակից, ով ավելի քան 61 տարի (1964թ.-ից) աշխատում է մեր Ընկերությունում և այս պահին հանդիսանում է ՀԷՑ-ի «Գեղամա» մասնաճյուղի ենթակայանների «Սևան» խմբի պետը. նա Էմիլ Բախշիի Գեւորգյանն է (ծնված 1946 թվականին). արևշատությու՛ն Ձեզ, պրն. Գեւորգյան։ 

Շնորհավոր Էներգետիկի օր»,- գրել է Պետրոսյանը։