Եվրամիությունում գիտակցում են, որ եթե Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից՝ երկրում խորը տնտեսական ճգնաժամ կսկսվի, հայտնում է Ռուսաստանի Արտաքին հետախուզության ծառայության (ԱՀԾ) մամուլի բյուրոն։
«ԱՀԾ-ին ստացված տեղեկությունների համաձայն՝ Բրյուսելում հաշվի են առնում Հայաստանում խորը տնտեսական ճգնաժամի անխուսափելիությունը Եվրասիական տնտեսական միությունից Երևանի հնարավոր հեռացման պարագայում։ Միաժամանակ շեշտվում է, որ եվրասիական ինտեգրումից զրկվելու արդյունքում կորցրած եկամուտները թույլ չեն տա ԵԱՏՄ անդամների հաշվին պահպանել դեպի ԵՄ «շարժվող» հայաստանյան իշխանությունների կայունությունը», - նշվում է ԱՀԾ հաղորդագրության մեջ։



