ԵՄ-ն կչեղարկի պատժամիջոցները Yandex-ի նախկին ղեկավար Արկադի Վոլոժի, ռուսական АФК «Система» ներդրումային ընկերության կառավարական հարաբերությունների գծով գործադիր փոխնախագահ Սերգեյ Մնդոյանցի, «Գիշերային գայլեր» մոտոցիկլետների ակումբի սլովակիայի մասնաճյուղի ղեկավար Յոզեֆ Գամբալեկի դեմ, հայտնում է Reuters-ը ԵՄ-ի աղբյուրներին հղում տալով։
Որոշումն ուժի մեջ կմտնի մարտի 15-ից, երբ Ռուսաստանի դեմ սեւ ցուցակը պաշտոնապես կերկարացվի 6 ամսով։



