Եվրամիությունը, հավանաբար, ռուսական կամ որեւԷ այլ ներմուծվող գազի գների առավելակետ չի սահմանի: Այդ մասին, սեպտեմբերի 13-ին գրում Է The Guardian թերթը՝ վկայակոչելով փաստաթղթերը:
««Էլեկտրամատակարարման հարցի լուծման գործիքակազմի» վերաբերյալ եվրոպական որոշման նախագիծը, որին ծանոթացել Է The Guardian-ը, ռուսական կամ որեւԷ այլ ներմուծվող գազի գների սահմանափակումներ չի բովանդակում»,-գրում Է հրատարակությունը: Թերթը նշում Է, որ «վերջնական տեքստը դեռ կարող Է փոխվել, բայց նախագիծը ցույց Է տալիս Եվրահանձնաժողովի կասկածները ԵՄ-ի անդամ երկրների կողմից «գների առավելակետի» սահմանման բավականաչափ պաշտպանության հարցում: Սակայն սպասվում Է, որ ԵՄ-ն նպատակ Է դրել, որպեսզի լրացուցիչ հարկեր գանձի Էներգետիկայի ոլորտում «չափից ավելի» շահույթներ ունեցող ընկերություններից, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: