ԵՄ-ն կաջակցի Մոլդովային հաղթահարել էներգետիկ...

Եվրամիությունը Մոլդովային 60 մլն եվրո կհատկացնի էներգետիկ ճգնաժամի հետևանքները հաղթահարելու նպատակով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին  հայտնել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը՝ ամփոփելով Մոլդովայի վարչապետ Նատալյա Գավրիլիցայի հետ հանդիպումը:

Ներկայում պետությունում կա գազի դեֆիցիտ, քանի որ սեպտեմբերի վերջին «Գազպրոմ»-ի հետ համաձայնագրի ժամկետն ավարտվել է:

Գազպրոմ»-ը պահանջում է մարել 709 մլն դոլարի պարտքը: