ԵՄ-ն Հունգարիայից պահանջել է արձագանքել այն մտահոգություններին, որ Բուդապեշտի՝ Ռուսաստանի և Բելառուսի քաղաքացիների համար վիզային ռեժիմը դյուրացնելու որոշումը մեծացնում է դաշինքում լրտեսության վտանգը։
Ներքին գործերի գծով եվրահանձնակատար Իլվա Յոհանսոնը համապատասխան նամակ է հղել Հունգարիա, հայտնում է European Pravda-ն։
Յոհանսոնը X սոցիալական ցանցում ասել է, որ համաձայն է ԵՄ-ի անվտանգության հետ կապված մտահոգությունների հետ և նամակ է ուղարկել Բուդապեշտ՝ խնդրելով մի շարք հարցերի պատասխաններ մինչև օգոստոսի 19-ը:
«Ռուսաստանը անվտանգության սպառնալիք է. Մեզ ավելի շատ, ոչ պակաս, զգոնություն է պետք: Պոտենցիալ ռուս լրտեսներին և դիվերսանտներին ԵՄ մուտք գործելը կխաթարի մեր բոլորի անվտանգությունը»,- գրել է Յոհանսոնը X սոցիալական ցանցում:
«Այսօր նամակով խնդրում եմ Հունգարիայի կառավարությանը բացատրություն տալ: Եթե նրանց հեշտ հասանելիության սխեման վտանգ ներկայացնի, մենք կգործենք»,- հավելել է նա:
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը ԵՄ միակ առաջնորդն է, որը սերտ կապեր է պահպանում Կրեմլի հետ այն բանից հետո, երբ Ռուսաստանը 2022 թվականին լայնամասշտաբ ներխուժում իրականացնեց Ուկրաինա: Նա հրամանագիր է ստորագրել այս ամսվա սկզբին, որով արագացված վիզաների ծրագիրը երկարաձգվում է ութ երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի և Բելառուսի համար:
Ներգաղթի ծրագիրը հնարավորություն է տալիս այս երկրների քաղաքացիներին դիմել այսպես կոչված «ազգային քարտերի» համար, որպեսզի կարողանան աշխատել Հունգարիայում։ Նախկինում նման քարտերը հասանելի էին միայն Ուկրաինայի և Սերբիայի քաղաքացիներին։