Եվրամիությունը Վրաստանի իշխանություններին և ընդդիմությանը կոչ է արել զսպվածություն ցուցաբերել հանրապետության նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի ձերբակալությունից հետո:
ԵՄ-ն ընդգծել է, որ այս իրավիճակում անհրաժեշտ է հարգել մարդու հիմնարար իրավունքները:
«Վրաստանի նախկին նախագահ Սահակաշվիլիի Վրաստան վերադարձի և հետագա ձերբակալման կապակցությամբ ԵՄ-ը կոչ է անում իշխանություններին և ընդդիմությանը գործել զուսպ և պահպանել օրենքի գերակայությունը»,- ասել է Միության արտաքին քաղաքականության խոսնակ Նաբիլ Մասրալին:
Նախկին նախագահը հանրապետությունը լքել է 2013 թվականին, որից հետո նրա դեմ քրեական գործեր են հարուցվել:



