ԵՄ-ն 10 տարում ավելի մեծ ներդրումներ է արել Կ...

Եվրամիությունը Կենտրոնական Ասիայում ավելի շատ Է ներդնում, քան Ռուսաստանը և Չինաստանը, հայտարարել Է եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը՝ Սամարղանդում հանդես գալով ԵՄ-ի և Կենտրոնական Ասիայի հարաբերությունների հարցերին նվիրված խորհրդաժողովում: Այդ մասին գրում է «Ինտերֆաքս» գործակալությունը:

«Անկասկած, մենք ամենամեծ ներդրողն ենք Կենտրոնական Ասիայում: Վերջին տասը տարվա ընթացքում Եվրամիության անդամ երկրներն ավելի քան 105 մլրդ եվրո են ներդրել կենտրոնասիական երկրներում, իսկ դա արդեն գերազանցում Է տարածաշրջանում օտարերկրյա ուղղակի ներդրումների ընդհանուր գումարի 40 տոկոսը: Դա ավելին Է, քան ներդնում են Ռուսաստանն ու Չինաստանը: Եվ մենք պատրաստ ենք անել նաև ավելին», - ասել Է Բորելը:

Նա հայտնել է Europe Team-ի երկու նախաձեռնությունների մասին, որոնք ներկայացվելու են խորհրդաժողովի ընթացքում: Դրանք նախատեսում են Կենտրոնական Ասիայի երկրներին արբանյակային կապի միջոցով համացանցը հասանելի դարձնելու հնարավորություն, աջակցություն ջրային և Էներգետիկ պաշարների կառավարման, ինչպես նաև «կանաչ տնտեսության» կառուցման գործում: