ԵՄ-ից ներմուծման ԱՄՆ մաքսատուրքերը կարող են հ...

ԵՄ երկրներից ներմուծման ամերիկյան մաքսատուրքերը, որոնք ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը կարող է սահմանել ապրիլի 2-ից, կարող է հասնել 20-25 տոկոս-ի։ Այս մասին հայտնել է Politico եվրոպական պարբերականնը՝ հղում կատարելով ԵՄ երկու դիվանագետների։ Նրանց խոսքով՝ «տուրքերի չափը կարող է լինել 20 կամ 25 տոկոս»։ Politico-ն նշել է, որ եվրոպական ներմուծման նոր մաքսատուրքերը, ամենայն հավանականությամբ, կգանձվեն որպես ֆիքսված տոկոս՝ հաշվարկված այն առեւտրային խոչընդոտների հիմամբ, որոնք ԵՄ երկրները սահմանել են ամերիկյան արտահանումների վրա: Թրամփն ավելի վաղ հայտնել էր ապրիլի 2-ից ներկրվող ապրանքների վրա պատասխան մաքսատուրքեր մտցնելու մտադրության մասին: Բրազիլիան, Հնդկաստանը, Կանադան, Չինաստանը, Մեքսիկան եւ ԵՄ երկրները միջինը ԱՄՆ-ից շատ ավելի բարձր մաքսատուրքեր են գանձում, քան Միացյալ Նահանգներն է նրանցից գանձում: Փետրվարի 10-ին Թրամփը կարգադրել է 25 տոկոս մաքսատուրքեր սահմանել պողպատի եւ ալյումինի բոլոր ներկրումների համար, որոնք ուժի մեջ են մտել մարտի 12-ից։ Հաջորդ օրը Թրամփը հայտնել էր, որ Վաշինգտոնը կարող է 200 տոկոսով մաքսատուրքեր սահմանել ԵՄ-ից ալկոհոլային խմիչքների, այդ թվում՝ գինու մատակարարումների վրա, եթե համայնքը չեղարկի ամերիկյան վիսկիի մաքսատուրքերը։ ԵՄ-ը հայտարարել է սահմանափակումների մասին՝ որպես Եվրոպայից ալյումինի եւ պողպատի վրա ԱՄՆ մաքսատուրքերի պատասխան: