ԵՄ-ի երկրները համաձայնության են եկել Ռուսաստա...

ԵՄ-ի երկրները նախնական համաձայնության են հասել ՌԴ-ի դեմ պատժամիջոցների նոր փաթեթի շուրջ. վերջնական որոշումն սպասվում Է հաջորդ շաբաթ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով դիվանագիտական աղբյուրների:

Ըստ աղբյուրների տվյալների, սեպտեմբերի 30-ին եվրոպական 27 երկրների դեսպանները քննարկել են առաջարկությունը եւ «նախնական կանաչ լույս տվել»:

«Վերջնական որոշումն սպասվում Է հաջորդ շաբաթ»,-գործակալությունը մեջբերում Է աղբյուրների տվյալները: Արեւմուտքն Ուկրաինայի պատճառով ուժեղացրել Է պատժամիջոցների ռեժիմը Ռուսաստանի դեմ, ինչը հանգեցրել Է ԷլեկտրաԷներգիայի, վառելիքի եւ սննդամթերքի գների աճի Եվրոպայում եւ ԱՄՆ-ում:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի վաղ հայտարարել Է, որ Ռուսաստանի զսպման եւ թուլացման քաղաքականությունն Արեւմուտքի երկարաժամկետ ռազմավարությունն Է, իսկ պատժամիջոցները լուրջ հարված են հասցրել ողջ համաշխարհային տնտեսությանը: Նրա խոսքով՝ Արեւմուտքի հիմնական նպատակն Է՝ վատթարացնել միլիոնավոր մարդկանց կյանքը:

ՌԴ-ում քանիցս հայտարարել են, որ Ռուսաստանը կլուծի բոլոր խնդիրները, որոնք ստեղծում Է Արեւմուտքը: ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը, մեկնաբանելով ռուսաստանյան Էներգառեսուրների գները սահմանափակելու Արեւմուտքի գաղափարը, հայտարարել Էր, որ Ռուսաստանը ոչինչ չի մատակարարի արտասահման, եթե դա հակասի իր սեփական շահերին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: