ԵՄ-ի ԱԳՆ ղեկավարները Նյու Յորքում ոչ ֆորմալ հ...

Եվրամիության արտաքին գործերի նախարարները Նյու Յորքում կանցկացնեն ոչ ֆորմալ հանդիպում ՄԱԿ-ի առաջիկա Գլխավոր ասամբլեայի շրջանակներում: Այդ մասին, ասված Է Իսպանիայի արտաքին գործերի նախարարության՝ սեպտեմբերի 19-ին տարածված մամուլի տեղեկագրում:

«Եվրամիության խորհուրդն ԱԳՆ ղեկավարների մակարդակով Նյու Յորքում կանցկացնի ոչ ֆորմալ հանդիպում՝ Իսպանիայի մասնակցությամբ՝ գլոբալ տնտեսական իրադրության եւ անվտանգության բնագավառի իրավիճակի վերլուծության համար»,- ասված Է պաշտոնական հաղորդագրության մեջ:

Ինչպես ճշտել են Իսպանիայի գերատեսչությունում, արտաքին գործերի նախարար Խոսե Մանուել Ալբարեսը կմասնակցի 20 միջոցառումների՝ Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում: Մասավորապես, թագավորության արտաքին գործերի նախարարության ղեկավարը կանցկացնի ավելի քան 10 երկկողմ հանդիպումեր, այդ թվում ԱՄՆ-ի պետքատուղար Էնթոնի Բլինքենի հետ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: