ԵՄ արտաքին գործողությունների եվրոպական ծառայո...

Հայաստանում Եվրոպական Միության դիտորդական առաքելությունն ընդունել է Եվրոպական միության արտաքին գործողությունների եվրոպական ծառայության Ռուսաստանի, Արևելյան գործընկերության, Կենտրոնական Ասիայի, տարածաշրջանային համագործակցության և ԵԱՀԿ-ի հարցերով գործադիր տնօրեն Միխայել Զիբերտի գլխավորած պատվիրակությանը։

Այս մասին ասված է ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության «Ֆեյսբուք»-ի էջում։

Պատվիրակության անդամներն այցելել են Երասխ, ինչպես նաև եղել ԵՄ առաքելության՝ Եղեգնաձոր քաղաքում գտնվող շտաբ-գրասենյակում։

«Պատիվ է հյուրընկալել Ռուսաստանի, Արևելյան գործընկերության, Կենտրոնական Ասիայի, տարածաշրջանային համագործակցության և ԵԱՀԿ-ի հարցերով գործադիր տնօրեն Միխայիլ Զիբերտին: Պատվիրակությունն այցելել է Երասխ գյուղ և առաքելության՝ Եղեգնաձորում գտնվող շտաբ: Լավ քննարկումներ անցկացրեցինք Հայաստանում Եվրոպական Միության առաքելության աշխատանքի և գործունեության վերաբերյալ»,- ասված է գրառման մեջ։