Ելփինում կրակոցներ եղել են դեռևս հուլիսի 11-ի...

Այս գիշեր հակառակորդը Նախիջեւանից կրակել է Վայոց ձորի մարզի Արենի համայնքի Ելփին բնակավայրի ուղղությամբ: Բնակավայրի վարչական ղեկավար Խորեն Ավետիսյանը Politik.am-ին տեղեկացրեց, սակայն, որ կրակոցներ եղել են դեռևս հուլիսի 11-ից սկսած: Նշված օրը կրակլեն են սահմանի մոտ, որից հռդեհ է բռնկվել, որը հանգցրել են գյուղի բնակիչները՝ զինվորականների հետ: 

Հաջորդ կրակոցը եղել է հուլիսի 13-ին՝ երեկոյան, այս անգամ՝ գյուղի ցորենի արտերի մոտ:  Մեքենաներով են գնացել հանգցնելու կրկին բռնկված կրակը: Այդ ընթացքում կրակոցներ են եղել նաև մեքենաների ուղղությամբ: Կրակոցներ եղել են նաև հուլիսի 14-ին և 15-ին: Վարչական ղեկավարի խոսքով՝ կրակելու նպատակն այդ արտերը հրդեհելն է:

Երեկվա կրակոցն արդեն դիպել է տներից մեկի տանիքին.«Բնակիչը բաղնիքում լողանալուց է եղել, ուժեղ ձայն է լսել, ժամը մոտ 22.00-ին, երեք գնդակ է ընկել, մեծ ընտանիք է, երեխաներ կան, գյուղի ամենավերջին տունն է ընկել, Կարմիր խաչին ենք տեղեկացրել»,-տեղեկացրեց Խորեն Ավետիսյանը։