SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 21-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Այդ օրը ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության էրեբունու բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Դավիթ Պետրոսյանի, բաժնի պետի տեղակալ Վլադ Բազունցի գլխավորությամբ, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները ՀՀ ՆԳՆ քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի քրեական վարչության ծառայողների հետ համատեղ ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզել են, որ նոյեմբերի 21-ին էրեբունի վարչական շրջանում Էլեկտրոցանցի մասնաճյուղի տնօրեն ոմն Էդգարը և ոմն Գագիկը նախնական համաձայնության գալով Նարեկ Ա․-ի հետ, Երևանի բնակիչ 37-ամյա Արայիկ Ն․-ին և վերջինիս ընկեր Հարություն Խ․-ին հրավիրել են նշված էլ. ցանցի մասնաճյուղ, որտեղ ավտոմեքենաների ներկրումից ձևավորված պարտքի մի մասը՝ 50 հազար ԱՄՆ դոլարը, վերադարձնելու պահանջով Գագիկը հարվածել է Արայիկ Ն․-ին, իսկ էդգարը հոգեբանորեն ճնշել է:
Ոստիկանների կողմից ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Գագիկը հանդիսանում է Երևանի բնակիչ 45-ամյա Գագիկ Մ․-ն և ձեռնարկվում են միջոցառումներ՝ Էդգարի և Նարեկ Ա․-ի անձերը պարզելու, նրանց և Գագիկ Մ․-ին հայտնաբերելու ուղղությամբ:
Դեպքի փաստով ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն։