Էկոնոմիկայի նախարարությունում քննարկվել է Հայ...
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում կայացել է քննարկում՝ նվիրված Հայաստանում մեղվաբուծության ոլորտի զարգացման հեռանկարներին, որը վարել է ՀՀ ԷՆ անասնաբուծության վարչության պետի պաշտոնակատար Տիգրան Ալեքսանյանը։ Այդ մասին հայտնում են Էկոնոմիկայի նախարարությունից:
 
Հանդիպման ընթացքում տեղի է ունեցել «Մեղվաբուծության մասին» ՀՀ օրենքի լավարկման և մեղվաբուծության ոլորտում ռազմավարության մշակման նպատակով առաջարկությունների, ինչպես նաև ոլորտի ներկա վիճակի և զարգացման հեռանկարների վերաբերյալ քննարկում։
 
 
Հանդիպմանը ներկա «Մեղվաբուծության դարբնոց» գիտակրթական կենտրոնի խորհրդի նախագահ Տիգրան Սեդրակյանը ներկայացրել է կենտրոնի գործունեությունն ու ընթացիկ ծրագրերը։
 
Այնուհետև մասնակիցները մտքեր են փոխանակել Հայաստանում մեղվաբուծության հետագա զարգացման շուրջ, ներկայացվել են մի շարք առաջարկներ ու դիտողություններ ոլորտում գործող օրենսդրական դաշտի բարելավման վերաբերյալ։