ԵԿՄ համաժողովի ժամանակ աշխատակազմի ղեկավարը մ...

Դժբախտ դեպք է արձանագրվել Երկրապահ Կամավորական միության համաժողովի ժամանակ, որը տեղի է ունեցել Գյումրիում: Այս մասին գրում է  «Ցայգ»-ը։

Երկրապահ Կամավորական միության աշխատակազմի ղեկավարը հանդիպման ժամանակ վատ է զգացել, հերթական բանախոսին ներկայացնելուց հետո ետնաբեմ է շտապել, ինչից հետո ուշաթափվել է:

Շտապբուժօգնության ավտոմեքենայով վերջինիս տեղափոխել են «Գյումրի» ԲԿ, սակայն նա արդեն մահացած է եղել: Վերջինս ԵԿՄ աշխատակազմի ղեկավար Համբարձում Ասատրյանն էր՝ ծնված 1958 թվականին: Համբարձում Ասատրյանը մասնակցել է Արցախյան հերոսամարտին ու մեծ ներդրում ունեցել հայրենի հողի պաշտապանության գործում: