ԵԽԽՎ-ում լարված իրավիճակ է ստեղծվել. Նաիրա Զո...

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, գտնվելով ԵԽԽՎ նիստերի դահլիճում, ուղիղ եթերով ներկայացրել է, թե ինչ իրավիճակ է այնտեղ տիրում.

«ԵԽխվ-ում լարված իրավիճակ է ստեղծվել: Երեկ խորհդարանը վավերացրեց Ռուսաստանի պատվիրակության ձայնի վերականգնման իրավունքը, քիչ անց ԵԽխվ 30 պատգամավոր, ինչպես պահանջում է ԵԽԽՎ կանոնակարգը՝ ոտքի կանգնեցին և պահանջեցին թույլ չտալ ռուսական պատվիրակութան ձայնի վերականգնում: Այս պահին արդեն ռուսական պատվիրակությունը նիստերի դահլիճում է քիչ առաջ ես խոսեցի ռուսական պատվիրակության պատգամավորների հետ, նրանք չեն պատրաստվում զիջել դիրքերը: ԵԽխվ նախագահի որոշմամբ այս պահին չի հաստատվում ռուսական պատվիրակության լիազորությունները և հարցն ուղարկվեց ռեգլամենտի հանձնաժողով:

Այսօր աննախադեպ թվով պատգամավորներ կան, նման բան ես իմ 12-ամյա գործունեության ժամանակ չեմ հիշում: Վաղը օրվա 2-րդ կեսին կքննարկվի արդեն իսկ վիճարկված մանդատների հարցը:
Վարման կարգով խոսք խնդրեց հայկական պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբենյանը: Նա ասաց, որ երեկ թյուրիմացություն է տեղի ունեցել և ինքը պատահաբար դեմ է քվեարկել ռուսական պատվիրակության՝ ձայնի իրավունքի վերականգնմանը, քանի որ կողմ է եղել: Նախագահը սակայն նշեց, որ ուղղել այլևս հնարավոր չէ, քանի որ ԵԽԽՎ կանոնակարգը նման մեխանիզմ չի նախատեսում: Ռուբինյանի հայտարարությունը ԵԽԽՎ քարտուղարությունը ընդունեց ի գիտություն: 
Կրքերը հանդարտվեցին, նախագահողը թույլ չտվեց, որ Ռուսաստանի թեման շարունակվի և նշեց, որ կանոնակարգի հանձնաժողովը 24 ժամվա մեջ իր որոշումը կկայացնի»-ասաց Զոհրաբյանը: