ԵԽ-ն 453 «կողմ» ձայնով Բաքվին կոչ արեց ազատ ա...

Եվրոպական խորհրդարանը կոչ է արել Ադրբեջանին՝ ազատ արձակել հայ գերիներին եւ ապահովել Լեռնային Ղարաբաղ հայության անվտանգ վերադարձը։ Կառույցն ընդունել է «Ադրբեջանում իրավիճակի, մարդու իրավունքների ու միջազգային իրավունքի խախտումների եւ Հայաստանի հետ հարաբերությունների» վերաբերյալ բանաձեւ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից։