ԵԽ կոնգրեսի 2025 թ. աշխատանքներին երիտասարդ պ...

Եվրոպայի խորհրդի տեղական և շրջանային իշխանությունների կոնգրեսը 2025 թ. երկու նստաշրջաններին մասնակցելու համար ներգրավում է ԵԽ անդամ երկրներից երիտասարդ պատվիրակների:

ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ գործընթացն իրականացվում է «Երիտասարդացնելով քաղաքականությունը» նախաձեռնության շրջանակում:

Նշյալ նախաձեռնությունը հնարավորություն է ընձեռում ԵԽ աշխատանքով և տեղական իշխանությունների դերով հետաքրքրված երիտասարդ ակտիվիստներին, ուսանողներին կոնգրեսի երիտասարդ պատվիրակի կարգավիճակով մասնակցելու կոնգրեսի աշխատանքներին, փաստաթղթեր մշակմանը և օրակարգային հարցերի շուրջ կոնգրեսի անդամների հետ քննարկմանը։

ԵԽ կոնգրեսի 2025 թ. գարնանային և աշնանային նստաշրջաններին երիտասարդ պատվիրակի կարգավիճակով մասնակցել ցանկացողները պետք է իրենց թեկնածությունը ներկայացնեն առցանց դիմումով, որը հասանելի է հետևյալ հղումով՝ https://tinyurl.com/3pk84v5e:

Դիմումներն ընդունվում են մինչև 2024 թ. դեկտեմբերի 31-ը։

Կից ներկայացվում է ԵԽ կոնգրեսի 2025 թ. գարնանային  և աշնանային նստաշրջաններին երիտասարդ պատվիրակի կարգավիճակով մասնակցության պայմանների մասին տեղեկանքը՝ հայերեն և անգլերեն։ Հավելյալ հարցերի համար պետք է կապ հաստատել congress.youth@coe.int  էլեկտրոնային հասցեով: