Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը կարծում է, որ ԵՄ-ն 2025 թվականի սկզբին պետք է բանակցություններ սկսի Կիևի հետ միությանը անդամակցության շուրջ։
«Մենք պետք է շարունակենք մեր քաղաքական աջակցությունը ուկրաինացիներին: Նրանք հսկայական առաջընթաց են գրանցել մեր միությանն անդամակցելու ուղղությամբ: Եվ եթե նրանք շարունակեն այդ ջանքերը, ապա մենք պետք է պատրաստ լինենք բանակցություններ սկսել առաջին կլաստերով 2025 թվականի սկզբին», – ասել է նա Ստրասբուրգում Եվրախորհրդարանի լիագումար նիստում:



