Եգիպտոսը մարդասիրական օգնությամբ տասնյակ բեռն...

Եգիպտոսի իշխանությունները երեքշաբթի օրը մարդասիրական օգնության նոր շարասյուն են ուղարկել Գազայի բնակիչների համար, հաղորդում է EFE-ն։

Նրա խոսքով՝ Քերեմ Շալոմի անցակետում ներկայումս տասնյակ բեռնատարներ սպասում են ստուգման. իսրայելցի զինվորականների կողմից ստուգումից հետո նրանց թույլատրվելու է մուտք գործել անկլավ։

Եգիպտացի պաշտոնյաների խոսքով՝ մարդասիրական օգնությունը ներառում է շաքար, բրինձ և ալյուր։

EFE-ն նշում է, որ սա արդեն 18-րդ շարասյունն է, որը Եգիպտոսը ուղարկել է Գազայի հատված հուլիսի վերջից ի վեր։ Այդ ժամանակ Իսրայելը թույլատրել է մարդասիրական օգնություն հասցնել անկլավ։