
Եգիպտոսի նավթի և բնական պաշարների նախարարությունը հայտարարել է երկրում նավթի և գազի երեք հանքավայրերի հայտնաբերման մասին։ Դրանք գտնվում են Արևմտյան անապատում և Սուեզի ջրանցքում, գրում է kommersant.ru-ն։
Երեք հանքավայրերից երկուսը նավթի հանքավայրեր են։ Մայիսի 1-ին GUPCO-ն Եգիպտոսի արևմտյան հատվածում հանքավայր է հայտնաբերել: Դրա արդյունահանման մակարդակը գնահատվել է օրական 720 բարել նավթ: Մայիսի 8-ին Petrobel-ը նավթի հանքավայր է հայտնաբերել Սուեզի ջրանցքում։ Այնտեղ արդյունահանման մակարդակը գնահատվել է 2660 բարել օրական, և ներկայումս իրականացվում է լրացուցիչ պաշարների գնահատում:
Մայիսի 11-ին Khalda-ն Արևմտյան անապատում հայտնաբերել է գազի հանքավայր։ Դրա ակնկալվող արտադրությունը կկազմի 30 մլն խմ գազ օրական: