Եգիպտոսում լաստանավ է խորտակվել, կան զոհեր

Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեից հյուսիս Նեղոս ափին խորտակվել է շինարարական ընկերության աշխատակիցներին տեղափոխող լաստանավը, ինչի հետևանքով զոհվել է ութ մարդ, փրկվել վեցը։ «ՌԻԱ Նովոստի» -ի փոխանցմամբ,  հայտնում է Sada El Balad հեռուստաալիքը։

Հեռուստաալիքի տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել Գիզա նահանգի Մունշաթ էլ Քանաթեր շրջանում։ Նշվում է, որ լաստանավը բանվորներին տեղափոխում էր դեպքի վայրի մոտ գտնվող շինհրապարակ։

«Հայտնի է դարձել, որ նավի վրա եղել է 14 բանվոր, որոնցից ութը մահացել են։ Բնակիչները և փրկարարները ջրից դուրս են բերել 6 մարդու»,-ասվում է հեռուստաալիքի հաղորդագրության մեջ։

Հեռուստաալիքի տվյալներով՝ լաստանավը փոքր չափերի է եղել, և սուզվելու պատճառը կարող էր լինել նավի ծանրաբեռնվածությունը։