
««Լուսավոր Հայաստան» կուսակցությունն այժմ քննարկում է Երևանի ավագանիում իր միակ անդամին` Դավիթ Խաժակյանին հետ կանչելու հարցը։ «Քննարկվում է ավագանիում նրա գործունեության շարունակության նպատակահարմարության հարցը», - Facebook-ում գրել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը»,-այս մասին այսօր գրառում էր կատարել «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը։
Քիչ առաջ հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում Էդմոն Մարուքյանը հայտարարեց, որ իրենք դժգոհ չեն Դավիթ Խաժակյանի աշխատանքից, ավելին Խաժակյանը անում է ավելին քան կարող է, սակայն խնդիրներ կան խմբակցության այլ անդամների գործունեության մասով․ «Տեղի են ունենում մեր ազդեցությունից դուրս գործընթացներ։ Մեզ մեղադրում են ոչ մեր անդամների գործունեության համար։ Հիմա մենք ինչքան կարող ենք անդադար բացատրություններ տալ։ Մտածում ենք գուցե մենք չմասնակցենք աշխատանքներին։ Եթե մեր ազդեցությունը այնքան թույլ է, որ մենք չենք կարողանում ազդել և մարդկանց բերել բովանդակային դաշտ, ապա ավելի լավ է մենք դուրս գանք»,-ասաց Մարուքյանը։
Պատգամավորը ըստ էության դժգոհ է Լույս դաշինքի այլ ներկայացուցիչներից՝ Թեհմինա Վարդանյանից և Անի Խաչատրյանից։